Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ նախարարն ընդունել է Իրինա Լազարյանին

ԼՂՀ ԱՆ նախարարն ընդունել է Իրինա Լազարյանին

ԼՂՀ առոջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմնի ղեկավար Իրինա Լազարյանին:


Նախարարը ողջունել է հյուրին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Արցախի առողջապահությանը աջակցելու իրենց նախաձեռնությունները:

 

Քննարկվել են մի շարք ընթացիկ և հեռանկարային ծրագրեր: Իրինա Լազարյանը նախարարին է ներկայացրել Արցախում հեռաբժշկության զարգացման հեռանկարները, մասնավորապես Ռոստելեկոմ ընկերության աջակցությամբ հեռադասընթացների տեսագրում և պահպանում, բժշկական հաստատություններում համապատասխան սարքերի տեղադրում:

 

Այս ծրագրերում առաջնային են լինելու Հանրապետական բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը և Արևիկ մանկական բուժմիավորումը :

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Մարտունու շրջանային բուժմիավորման նոր մասնաշենքի կահավորման և սարքավորումներով հագեցնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Ի.Լազարյանը նաև տեղեկացրել է, որ կշարունակվեն նաև բժիշկների կրթական ծրագրերը, վերապատրաստումները ԱՄՆ-ում:

 

Իսկ շտապ օգնության մեքենաների համար դեֆիբրիլյատորների տրամադրման հարցերի վերաբերյալ նախարարը ողջունել է և ներկայացրել նախարարության որդեգրած քաղաքականությունը` ներմուծել նոր ժամանակակից սարքավորումներ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ